Ադրբեջանը երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում․ Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    69%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ադրբեջանը երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, ինչը հակասում է Ալմաթիի հռչակագրին և վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Այդ մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում, ինչը նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մի քանի անգամ վերահաստատել են աներկբա նվիրվածությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանների դելիմիտացիայի քաղաքական շրջանակ:

Փաշինյանն ընդգծեց, որ Ալմաթիի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային Միության տասներկու հանրապետությունները` 1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագիրը քննարկվող հարցի համատեքստում արել է հետևյալ երկու կարևոր արձանագրումները.

1․ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ:

2․ Հանրապետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, հետևաբար Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Թեմայի այլ նորություններ