Ադրբեջանը չէր հրաժարվի մի հանդիպումից, որտեղ իր համար շատ բարենպաստ փաստաթուղթ պետք է ստորագրվեր. Արման Եղոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    48%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ադրբեջանը չէր հրաժարվի մի հանդիպումից, որտեղ իր համար շատ բարենպաստ փաստաթուղթ պետք է ստորագրվեր. Արման Եղոյան

Ադրբեջանը չէր հրաժարվի մի հանդիպումից, որտեղ իր համար շատ բարենպաստ փաստաթուղթ պետք է ստորագրվեր. Արման Եղոյան

Այդ հանդիպումից հրաժարվեց Ադրբեջանը։ Պարզ է, որ Ադրբեջանը չէր հրաժարվի մի հանդիպումից, որտեղ իր համար շատ բարենպաստ փաստաթուղթ պետք է ստորագրվեր, իսկ Հայաստանի համար՝ անբարենպաստ: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Գրանադայում սպասվող հանդիպումից ադրբեջանական կողմի հրաժարվելուն:

Նա նշեց, որ միշտ ռազմագերիների վերադարձի հարցը բարձրացվել է և նրանք, ովքեր վերադարձել են, դա տեղի է ունեցել բանակցությունների շնորհիվ:

«Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ բանակցությունները երեք սկզբունքների հիման վրա պետք է լինեին:

«Սկզբուքներից մեկը փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչմանն է վերաբերում՝ համապատասխանաբար 29 800 և 86 600 քմ տարածքով, երկրորդը՝ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ իրավազորության, փոխադարձության  և հավասարության սկզբունքների հիման վրա, երրորդ սկզբունքն այն է, որ դելիմիտացիան և դեմարկացիան պետք է տեղի ունենան Ալմաթիի հռչակագրի հիման վրա»,- ասաց նա:

 Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ-ն օգտագործում է բոլոր դիվանագիտական խողովակները, արդյունավետ հարթակները՝ տարածաշրջանում խաղաղություն կառուցելու համար:

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները տեղյակ են եղել այն բոլոր գործընթացներից, որոնք տեղի են ունեցել: «Որևէ մեկի կամքին դեմ չեն գնացել, պարտադրանք չի եղել»,- ասաց նա:

Անդրադառնալով  ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանի մեղադրանքներին՝ Արման Եղոյանը դրանք ցնդաբանություն համարեց: «ՀՀ սահմանները պաշտպանելու համար չի կարող որևէ մեկը պաշտոնանկ արվի, ՀՀ սահմանները պատշաճ պաշտպանելու համար մարդիկ ստանում են խրախուսում, կոչում, մեդալներ»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ