Ադրբեջանում հրդեհ է բռնկվել Սումգայիթի նավթային գործարանում. կից ամբարներից դուրս է մղվում նավթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    77%
    6 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ադրբեջանում հրդեհ է բռնկվել Սումգայիթի նավթային գործարանում. կից ամբարներից դուրս է մղվում նավթը

Ադրբեջանում հրդեհ է բռնկվել Սումգայիթի նավթային գործարանում. կից ամբարներից դուրս է մղվում նավթը

Ադրբեջանում հրդեհ է բռնկվել Սումգայիթի նավթային գործարանում: Հրդեհը սկսվել է «Ազերիքիմյա» արտադրական ասոցիացիայի էթիլեն-պոլիէթիլենային գործարանում՝ գազային արտադրանքի ընդունման և տարածման վայրում։ Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հումքով տարայի մեջ, հայտնում է SOCAR Downstream Management ՍՊԸ-ն։ Համապատասխան սառեցման միջոցառումները ներկայումս շարունակվում են։ Ըստ տեղեկությունների՝ հրդեհի ժամանակ մեկ մարդ վնասվածքներ է ստացել։

Ըստ ԱԻՆ պետական հրշեջ ծառայության պետի տեղակալ, ներքին ծառայության գնդապետ Ռզա Խուդիևի՝ հրդեհի բռնկված տարածքում ներգրավված են ԱԻՆ Սումգայիթի և Բաքվի կայազորների աշխատակիցները։ Հրդեհի գոտում աշխատում է 25 միավոր հիմնական և հատուկ տեխնիկա։ Հրդեհը մարելուն ներգրավվել է ավելի քան 100 անձնակազմ։ Էթիլեն-պոլիէթիլենային գործարանում լուծույթի 60%-ը գտնվում է այրվող բենզինով բաքում, հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրշեջ ծառայության պետի տեղակալ, ներքին ծառայության գնդապետ Ռզա Խուդիևը:

Նա նշել է, որ այժմ նավթի մղման գործընթացը շարունակվում է. «ժամում 25 տոննա դուրս է մղվում, ուստի գործընթացը կտևի 6-7 ժամ։ Այրվող բաքը և հարակից տանկերը սառեցվում են: Մենք փորձում ենք թույլ չտալ, որ հրդեհը այրվող ամբարից այլ ամբարներ տարածվի, սրա հետ կապված ձեռնարկվում են բոլոր միջոցները»,- ասել է Խուդիևը։

Թեմայի այլ նորություններ