Ադրբեջանն օգտագործեց համաճարակը, որ հարձակվի Արցախի վրա. Ավետիսյանը ԵԽԽՎ-ում խոսեց ագրեսիայի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    24 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Ադրբեջանն օգտագործեց համաճարակը, որ հարձակվի Արցախի վրա. Ավետիսյանը ԵԽԽՎ-ում խոսեց ագրեսիայի մասին

Ադրբեջանն օգտագործեց համաճարակը, որ հարձակվի Արցախի վրա. Ավետիսյանը ԵԽԽՎ-ում խոսեց ագրեսիայի մասին

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ադրբեջանը չանսալով հրադադարի կոչերին՝ օգտագործել է համաճարակը, որպեսզի հարձակում գործի Արցախի Հանրապետության վրա: Ավետիսյանը ելույթը սկսել է շնորհակալություն հայտնելով բարոնուհի Մասեինին իր գերազանց աշխատանքի համար, որտեղ նա մանրամասն ուսումնասիրել է համաճարակը և դրա մարտահրավերները՝ երեխաների տեսանկյունից:

«Բայց պատմությունը, որը ես ուզում եմ պատմել ձեզ, շատ պարզ է: Մարտի 23-ին, եթե չեմ սխալվում, ՄԱԿ-ի քարտուղարը համաճարակի պատճառով հրադադարի կոչ արեց: Ադրբեջանը լավ չհասկացավ «հրադադար» եզրույթը և օգտագործեց համաճարակը, որպեսզի հարձակում գործի Արցախի Հանրապետության վրա: Բայց պատմությունը սրանով չի ավարտվում: Սա միայն ցույց տալու համար է, թե ինչպես են նրանք մտածում»,- ասել է Ավետիսյանը:

Նա շեշտել է՝ կային երեխաներ, որոնք չկարողացան իրականացնել իրենց կրթական իրավունքը, նրանք, ինչպես և բոլոր երեխաները ամբողջ աշխարհում, գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

«Մեր դեպքում նրանք ավելի դաժան դասեր էին անցնում՝ իրենց վտանգի մեջ գտնվելու, իրենց տների, դպրոցների, հիվանդանոցների կործանման մասին: Սովորում էին նաև, որ ծնողները պետք է իրենց վերցնեն և մեկնեն այլ վայր, հակառակ դեպքում իրենք ուղղակի կզոհվեին: Նրանք տեսնում էին իրավիճակ, երբ գոյություն ուներ երկդիմի պատերազմ․ առաջինը՝ ընդդեմ համաճարակի, որի դեմ աշխարհում բոլորն էին պայքարում, և երկրորդը՝ ընդդեմ ագրեսիայի»,-նշել է Ավետիսյանը:

Առանձնացնելով որոշ թվեր՝ պատգամավորը հիշեցրել է, որ մոտ 40 000 երեխաներ ստիպված են եղել լքել իրենց տները ագրեսիայից պաշտպանվելու համար: Նրանցից շատերը ստիպված են եղել լքել այնքան արագ, որ անգամ չէին կարողացել իրենց հետ վերցնել առաջին անհրաժեշտության իրերը: Նա այդ թեմայով քննարկումը շատ կարևոր է համարել՝ շեշտելով, թե չի ուզում, որ ամբողջ աշխարհում ոչ մի երեխա գտնվի այսպիսի իրավիճակում։

«Ես ուզում եմ, որ նրանք ստանան իրենց կրթությունը իրենց դպրոցներում, խաղաղ պայմաններում: Այս հարցը շատ խնդրահարույց է: Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունն օգտակար եղավ այս երեխաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, որովհետև կարծում եմ, որ միայն «կարեկցանքը» այսպիսի ողբերգական պահերին, իսկապես կարող է շատ բան ասել երեխաներին իրենց ապագայի վերաբերյալ և ազդել ամբողջ մարդկության վրա»,- նշել է Ավետիսյանը:

Թեմայի այլ նորություններ