Ադրբեջանի ԶՈՒ-ն Ջերմուկից գտնվում է 4.5 կիլոմետրի վրա. ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Ջերմուկում են
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    79%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    84%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Ադրբեջանի ԶՈՒ-ն Ջերմուկից գտնվում է 4.5 կիլոմետրի վրա. ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Ջերմուկում են

Ադրբեջանի ԶՈՒ-ն Ջերմուկից գտնվում է 4.5 կիլոմետրի վրա. ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Ջերմուկում են

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: Ջերմուկ այցելած դիվանագետների թվում են Հայաստանում Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների  դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ: Ջերմուկում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կհանդիպի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը:

Ռազմական գործողությունների անմիջապես սկզբից, հակառակորդի դեմ վարելով դիրքային մարտեր, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հետ էին մղում հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները: Ջերմուկ քաղաքում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հանդիպմանն այս մասին ասաց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Օրվա ընթացքում որոշ ուղղություններում, նաև հաշվի առնելով հակառակորդի ստորաբաժանումների գերակշռությունը, որոշ մարտական դիրքեր կորցրել ենք, որն էլ հիմք է հանդիսացել, որ հակառակորդը կարողանա իր հարյուրավոր ու ավելի մեծ քանակությամբ ստորաբաժանումներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը:

Որոշ ուղղություններում մեր ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում, ինչպես Ջերմուկի ուղղությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան, արևելյան մյուս ուղղություններում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր: Այն, ինչ ներկայացրել եմ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի մխրճման մասով՝ սկսել է սեպտեմբերի 12-ից լույս 13-ի գիշերը և շարունակվել մինչև հրադադարի ռեժիմի հաստատումը: Ջերմուկ քաղաքից մինչև սահման ռազմական գործողություններից առաջ հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կմ, իսկ ներկայումս հակառակորդը  4.5 կմ հեռավորության վրա է»,- ասել է Ասրյանը:

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն իր հարձակվողական գործողությունների հետևանքով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, մխրճված որոշ ջոկատներ, խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների անմիջական հսկողության, նաև շրջափակումների մեջ: Այս մասին ասաց  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետաքրքրվեց՝ իրենք հիմա այնտեղ են, որ ուղղությամբ ադրբեջանական ուժերը ներխուժել ե՞ն ՀՀ տարածք: ԳՇ պետը դրական պատասխան տվեց:

«Դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդն իր հարձակվողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7.5 կմ խորությամբ: Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»,-ասաց ԳՇ պետը:

Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է, թե որ ուղղություններով են Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք: Ասրյանն այդ մասին խոսել է Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ հետ հանդիպմանը:

«Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման խորությունը, ինչպես նաև ճակատը կազմում է 8-8.5 կմ, մյուս 5 ուղղություններում հակառակորդի ստորաբաժանումների հաջողությունները չի կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ նրանց մխրճման խորության հետ: Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ հակառակորդը մխրճվել է 1-1.5 կմ  խորությամբ, Իշխանասարի ուղղությամբ  0.5 կմ խորությամբ են մխրճվել: Մյուս հատվածներում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել»,- ասաց Ասրյանը:

Թեմայի այլ նորություններ