Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության բանակցություններում․ Օ-Բրայեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    92%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    77%
    13 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    79%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության բանակցություններում․ Օ-Բրայեն

Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության բանակցություններում․ Օ-Բրայեն

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենը հայտարարել է, որ առաջիկա շաբաթները որոշիչ են լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։

Այս մասին Օ-Բրայենն ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ։

«Առաջիկա շաբաթները ծայրահեղ կարևոր կլինեն՝ փորձելու՝ որքանով են կողմերը պատրաստ լավ մտադրություններից էլ ավելի առաջ գնալ ու ասել՝ այո։ Որովհետև, ինչպես գիտենք, այո ասելն ամենաբարդն է բանակցություններում», - ասաց Օ՛Բրայանը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն խորությամբ ներգրավված է գործընթացում՝ հիշեցնելով, որ ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն 13 այց է կատարել Երևան և Բաքու՝ սկսած սեպտեմբերից։ Նա հիշատակել է նաև ԱՄՆ միջնորդությամբ կողմերի միջև կայացած հանդիպումները։

Օ-Բրայենն ընդգծել է, որ այդ հարցերը քննարկում են նաև Թուրքիայի իրենց գործընկերների հետ։

«Մենք հստակ ասել ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել», - ասել է նա։

Թեմայի այլ նորություններ