Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ին և հրաժարվել ԱԳ նախարարների մակարդակով վաշինգտոնյան հանդիպումից
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    63%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    17 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ին և հրաժարվել ԱԳ նախարարների մակարդակով վաշինգտոնյան հանդիպումից

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ին և հրաժարվել ԱԳ նախարարների մակարդակով վաշինգտոնյան հանդիպումից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարություններին՝ դրանք անվանել «կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի»:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի բարձր ներկայացուցիչների հետ ԱՄՆ երկկողմ հանդիպումների և շփումների հետաձգմանը և այն հայտարարությանը, թե մեր երկկողմ հարաբերությունները չեն կարող լինել նախկինի պես, հարկ է նշել, որ հարաբերությունները միակողմանի չեն լինում: Այսպիսով՝ նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի նաև Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում նպատակահարմար չենք համարում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջան բարձր մակարդակի այցերի հնարավորությունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ-ի մոտեցումը կարող է հանգեցնել Վաշինգտոնի միջնորդական դերի կորստին։

«Այս պայմաններում հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով առաջարկվող հանդիպման անցկացումը»,- ընդգծել են նախարարությունից։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է նաև, թե ԱՄՆ-ը, որը տարածաշրջանի երկիր չէ, իր քայլերով ու հայտարարություններով հարված է հասցնում տարածաշրջանի երկրների՝ տրանսպորտային անվտանգության ապահովման ջանքերին։ «Հայաստանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չկատարումը թույլ է տվել Ադրբեջանին որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհի կառուցման մասով, և, այդ թվում, Իրանի միջոցով ճանապարհի անցկացումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է «3+2» ձևաչափի առաջնահերթությունը տարածաշրջանի անվտանգության համար»,- հավելել են նախարարությունում:

Թեմայի այլ նորություններ