Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. ԼՂ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    46%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    24 կմ/ժ
  • Լոռի 16°C
    70%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    87%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    32%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    64%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    40%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    52%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    46%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    45%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    71%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. ԼՂ ՊՆ

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. ԼՂ ՊՆ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊՆ-ից:

«Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,- նշվում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Երեկ՝ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով ԼՂ-ի կայուն կապը համացանցի հետ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԼՂ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել: Այսօր առավոտվանից շարունակվում են բանակցությունները խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև, որպեսզի մեր մասնագետները կարողանան վերականգնել վնասված մալուխը:

Պատահական չեմ համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո և Արցախի ցեղասպանության թեմայով նախատեսված մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիորեն 5 րոպե առաջ: Այս սադրանքի հետևանքով ասուլիսի արցախաբնակ բանախոսները՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ մյուս երկու բանախոսներին՝ ԱՀ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանին և ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին 45 րոպե ուշացումով: Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝ ասուլիսը կայացել է, որին մասնակցել են շուրջ 130 անձինք 27 երկրից:

Ի դեպ, այժմ Արցախում խիստ սահմանափակ ծավալի համացանց է հասանելի՝ անկայուն ռադիոկապի միջոցով, որը նույնպես շարունակաբար գտնվում է ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման ներքո»,- գրել է նա:

Թեմայի այլ նորություններ