9-ամյա երեխայի անդամահատված մարմին, խեղդած և գլխից կրակված երեխաներ, անդամահատված և դեմքն այրած կնոջ մարմին, տարեցի խիստ մասնատված, գանգամաշկից զուրկ մարմին. ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է ԼՂ-ում ադրբեջանցիների կատարած վերջին խոշտանգումների մասին զեկույց
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    95%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    28%
    17 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    49%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.2236
  • Դոլար = 388.01

9-ամյա երեխայի անդամահատված մարմին, խեղդած և գլխից կրակված երեխաներ, անդամահատված և դեմքն այրած կնոջ մարմին, տարեցի խիստ մասնատված, գանգամաշկից զուրկ մարմին. ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է ԼՂ-ում ադրբեջանցիների կատարած վերջին խոշտանգումների մասին զեկույց

9-ամյա երեխայի անդամահատված մարմին, խեղդած և գլխից կրակված երեխաներ, անդամահատված և դեմքն այրած կնոջ մարմին, տարեցի խիստ մասնատված, գանգամաշկից զուրկ մարմին. ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է ԼՂ-ում ադրբեջանցիների կատարած վերջին խոշտանգումների մասին զեկույց

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառման վայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ։

Դրանում տեղ են գտնել նաև խոշտանգումների և խեղման ենթադրյալ դեպքերի մասին տվյալներ (էջ 44-47)։ 

Տասնչորս դիակներում եղել են ֆիզիկական բռնության հետքեր և ենթադրյալ խոշտանգման/խեղման դեպքեր, որը պետք է որոշի դատաբժշկական փորձաքննությունը: Նկարները գաղտնի հավելվածում են, որոնք հրապարակման ենթակա չեն։ 

Նկար 1-ում պատկերված է մարմին, որում  աջ վերին վերջույթը անդամահատված է, ձախ ականջը բացակայում է, գլուխն այրված և ածխացած է, կան բազմաթիվ բեկորային վնասվածքներ:

Նկար 2-ում պատկերված է տղամարդու մարմին՝ քաղաքացիական անձ. դիակի զննությամբ պարանոցի վնասվածքի հետքեր են հայտնաբերվել։ Շրջանաձև վնասվածքը պարանոցի շուրջը, ինչպես նաև դեմքը և պարանոցը վկայում են շնչահեղձության մասին: 

Նկար 3-ում պատկերված է արական  սեռի  երեխայի մարմին. պարանոցի շուրջը առկա է շրջանաձև վնասման նշան։ Պարանոցի առաջնային մակերեսի վնասվածքը  վկայում է շնչահեղձության մասին: Կան նաև բազմաթիվ մանր քերծվածքներ:

Նկար 4-ում պատկերված է արական սեռի երեխայի մարմին բեկորային վնասվածքներով, որոնք հիմնականում մարմնի ձախ մասում են, իսկ պարանոցը ձախ կողմից այրված է: Բազմաթիվ են հատվածական վնասվածքները ձախ ստորին վերջույթի կողային մակերեսին, հատկապես  ազդրի վրա։ 

Նկար 5-ում  պատկերված է տղամարդու մարմին: Դեմքը և  գլխի ձախ կիսագունդը  գրեթե ամբողջությամբ այրված են,  ձախ ականջը, աչքի խոռոչը, ձախ այտը  ածխացած են։ 

Նկար 6-ում  պատկերված է տարեց տղամարդ քաղաքացիական անձի մարմին: Կան վերին և ստորին վերջույթների այրվածքներ: 

Նկար 7-ում  պատկերված է կին քաղաքացիական անձի մարմին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի Սառնաղբյուր գյուղից: Նրա մարմինը դաժանորեն անդամահատված է՝ դեմքի մաշկը ամբողջությամբ այրված։ Երկու ազդրերի արտաքին հատվածում կան բեկորային վնասվածքներ։ 

Նկար 8-ում  պատկերված է 10 տարեկան արական սեռի երեխայի մարմին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի Սառնաղբյուր գյուղից։ Կան դիակի վերին վերջույթների և որովայնի քերծվածքներ և բեկորային վնասվածքներ գլխի հատվածում։ 

Նկար 9-ում ցույց է տրվում արական սեռի երեխայի մարմին, 8-9 տարեկան։ Նա Լեռնային Ղարաբաղի Ասկերանի Սառնաղբյուր գյուղից էր։ Մարմնի վերին և ստորին վերջույթների վրա կան քերծվածքներ և բեկորային վնասվածքներ գլխին։ Դիակը անդամահատվել է ։

Նկար 10-ում պատկերված է արական սեռի քաղաքացիական անձի մարմին: Դիակի դեմքը այրված և սևացած է։

Նկար 11-ում  արական սեռի քաղաքացիական անձի մարմին է: Մահվան պատճառը,  հավանաբար, պարանոցի առջևի հատվածի ծանր վնասվածքն է, ձեռքը խիստ վնասված է, իսկ բթամատը ջարդված։ Մարմնի մի մասը այլանդակված է կոպիտ ուժի կիրառումից։
Նկար 12-ում  ցույց է տրվում արական սեռի քաղաքացիական ածխացած  անձի մարմին։ Դեմքին նկատելի են բեկորային վերքեր։ Նրա ձախ այտը պատռված է, իսկ ակնախորշերը սևացած են: Աջ ոտքի վրա մի քանի կտրվածք ունի: Միևնույն ժամանակ, ձախ ոտքը մասնատված է ազդրի տակ: 

Նկար 13-ում պատկերված է տարեց արական սեռի քաղաքացու մարմին։ Կան հրազենային վնասվածքներ նրա մարմնի վրա, մասնավորապես՝ պարանոցի շուրջը,  իրանի աջ կողմը,  ազդրի հատվածի ձախ կողմը:

Նկար 14-ում  պատկերված է տարեց քաղաքացիական անձի մարմին խիստ մասնատված,  նրա գանգի աջ կողմը  զուրկ է մաշկից:

Կրծքավանդակի ձախ կողմը փշրված է։ Մարմինը մասնատված է,  նկատելի են մեծ վնասվածքներ աջ ուսի, կրծքավանդակի հատվածներում: Բացի դրանից, կան բազմաթիվ հրազենային վնասվածքներ ողջ մարմնում, մասնավորապես՝ որովայնի և իրանի աջ և ձախ կողմերում։

Թեմայի այլ նորություններ