49 կապանցի հետմահու պարգևատրվել է «Կապան» մեդալով
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    28 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    63%
    9 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    48%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    38%
    24 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    62%
    18 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

49 կապանցի հետմահու պարգևատրվել է «Կապան» մեդալով

49 կապանցի հետմահու պարգևատրվել է «Կապան» մեդալով

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հանուն հող հայրենիի նահատակվել են մոտ հինգ տասնյակ կապանցի քաջ հայորդիներ։ Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այցելել է մարտական գործողությունների ժամանակ զոհված թվով 46 զինծառայողների ընտանիքներ և մեդալներ հանձնել հերոսների ծնողներին և կանանց։

Պատերազմի ժամանակ խիզախություն ցուցաբերելու, թշնամու դեմ արիաբար մարտնչելու և կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրելու համար Կապան համայնքի բարձրագույն պարգևով՝ «Կապան» մեդալով, հետմահու պարգևատրվել են 49 կապանցիներ։

Տնայցերի ընթացքում համայնքի ղեկավարը զրուցել է զոհված հերոսների հարազատների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով և պատրաստակամություն հայտնել ցանկացած հարցի դեպքում աջակցել և լինել նրանց կողքին։ Ընտանիքների կողմից բարձրաձայնված որոշ խնդիրներ տեղում ստացել են իրենց լուծումները, իսկ որոշները ընթացքի մեջ են։

Թեմայի այլ նորություններ