40 աստճանի տակ վաճառվող մթերքը արդեն վտանգավոր է. ինչ լուծում է քննարկում քաղաքապետարանը փողոցային առևտրի դեմ. armtimes.com
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

40 աստճանի տակ վաճառվող մթերքը արդեն վտանգավոր է. ինչ լուծում է քննարկում քաղաքապետարանը փողոցային առևտրի դեմ. armtimes.com

40 աստճանի տակ վաճառվող մթերքը արդեն վտանգավոր է. ինչ լուծում է քննարկում քաղաքապետարանը փողոցային առևտրի դեմ. armtimes.com

Փողոցային առևտուր իրականացնողների ու քաղաքապետարանի՝ տարիներով շարունակվող պայքարը դեռևս չի ավարտվել: Չնայած աշխատակիցների պարբերաբար զգուշացումներին, տուգանումներին՝ փողոցային առևտրով զբաղվող մարդիկ տարիների ընթացքում ավելանում են: Երևանի տարբեր պողոտաներով անցնելիս միայն մեկ փողոցում կարող ես հանդիպել 12 փողոցային առևտրականների:

Պայքարը շարունակվում էր նաև երեկ, երբ Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները փողոցից հեռացնում էին Մաշտոցի պողոտայի ամբողջ երկայնքով փողոցային առևտուր իրականացնող մարդկանց: Նրանք հավաքում էին առևտրականների մթերքներով լի և դատարկ արկղերը: Թվում էր՝ հարցը լուծված է, առևտրականները լացելով ու հուսահատ պետք է տուն գնային, բայց թաղապետարանի աշխատակիցների գնալուց 15 րոպե հետո Մաշտոցի պողոտան կրկին վերածվեց փողոցային առևտրի կենտրոնի:

Այսինքն՝ տարիներ շարունակ փողոցային առևտրով զբաղվող մարդկանց հետ քաղաքապետարանի պայքարը սա է. աշխատակիցները գալիս, հեռացնում են նրանց ավելի կոշտ կամ պակաս կոշտ մոտեցումներով, կարճ ժամանակ անց նրանք նորից վերադառնում են և սկսում փողոցում վաճառել իրենց ապրանքը:

Երևանի քաղաքապետարանից ՀԺ-ն փորձեց հասկանալ՝ ի վերջո, քաղաքապետարանը մտածում կամ քննարկում է վերջնական տարբերակ այս պայքարին վերջ դնելու համար: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Քաղաքապետարանը հիմա որոշակի օրենքներում փոփոխության նախագիծ է մշակում, որը հնարավորություն կտա առևտրի և սպասարկումների վարչության աշխատակցին որպես տուգանքի վճարման երաշխիք առգրավել փողոցային ապօրինի առևտրի կետում վաճառվող ապրանքը, այն վերադարձնել այն դեպքում, երբ քաղաքացին կվճարի տուգանքը: Գործող օրենսդրությամբ վարչության աշխատակիցը տուգանում է փողոցային առևտրով զբաղվող անձանց, վերջինս չի վճարում, և հարցը դրանով փակվում է»,- ասաց նա: Այս տարբերակը, Կարապետյանի կարծիքով, կանխարգելիչ ազդեցություն կունենա փողոցային առևտրի դեմ պայքարում:

Իսկ եթե քաղաքացին այդ դեպքում այլեւս հետ չվերցնի ապրանքը, փոխարենը այլ ապրանք բերի և վաճառի, Կարապետյանը նշեց՝ ինքն իր ապրանքը կկորցնի, ապրանքը կորցնելով՝  կկորցնի նաև գումարը, դա անվերջ չի կարող շարունակվել: «Բայց եթե մեր քաղաքացիները պատրաստ են դրան, ուրեմն իրենք ապօրինի ապրանք կբերեն փողոցում վաճառելու և կկորցնեն: Մենք ակնկալիք ունենք, որ դա արդյունավետ կերպով կաշխատի և կօգնի լուծել խնդիրը»:

Փորձեցիք պարզել նաև՝ իսկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս հարցին որևէ կերպ միջամտո՞ւմ է, ի վերջո, փողոցում ապրանքը վաճառվում է 40 աստիճանի տակ: Տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեր զրույցում ասաց՝ խնդիրը ոչ մի կերպ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տիրույթում չէ: Տեսչական մարմինը չի ստուգում նաև փողոցում վաճառվող մթերքը. «Եթե ինչ-որ մեկը փողոցից գնած պանիրը բերի լաբորատորիա և խնդրի ստուգել, մենք չենք ստուգի, որովհետև ի սկզբանե ինքը արդեն վտանգավոր է, փողոցից է և խնդիր ունի: Այդ ամբողջ մթերքները, եթե փողոցում են վաճառվում, արդեն վտանգավոր են, մենք չենք ստուգում: ՍԱՏՄ-ն զբաղվում է միայն առևտրի իրացման և արտադրությունների հարցով, այսինքն՝ այն ամենը, ինչը վերահսկելի է և կապ չունի անհատի հետ: Փողոցում վաճառվող սննդամթերքը, հատկապես՝ կենդանական ծագման, արդեն վտանգավոր սննդամթերք է համարվում, անկախ նրանից, թե ինչ աստիճանի տակ է, էլ չեմ ասում՝ եթե դա ամռանն է, ապա որևէ սննդամթերք, որ վաճառվում է փողոցում, չի կարելի գնել»,- ասաց նա:

Ըստ մամուլի պատասխանատուի՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նաև ահազանգեր է ստանում՝ կապված փողոցից գնած մթերքների թունավորումների հետ, սակայն այս պարագայում ևս տեսչական մարմինը ինչ-որ գործողություն անելու լիազորություն չունի. «Զանգեր լինում են, ասում են՝ այս ինչ փողոցից այս ինչ մթերքն եմ գնել, և ինձ վատ եմ զգում: Մենք հիշեցնում ենք, որ իզուր եք գնել, եթե փողոցում է վաճառվում, դուք դրանից արդեն պետք է զգուշանայիք և չգնեիք, հիմա արդեն դիմեք բժիշկի և ստացեք որակյալ բուժօգնություն, որովհետև փողոցի վաճառողին գտնել, հասկանալ՝ ինչ մթերք է վաճառել, դա անհնար կլինի»,- եզրափակեց Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ