3 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում. «Հայաստան» դաշինքն արդեն մուտքագրել է դիմումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

3 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում. «Հայաստան» դաշինքն արդեն մուտքագրել է դիմումը

3 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում. «Հայաստան» դաշինքն արդեն մուտքագրել է դիմումը

«Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ի վաղ առավոտյան դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը հայտնեց, որ ժամը 15:00-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացնեն ՍԴ մուտքագրված դիմումի մանրամասները:

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս պատրաստվում է ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում: Դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ ՍԴ են դիմելու հուլիսի 2-ին, ժամը 17:20-ին:

Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր նաև «Զարթոնք» կուսակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտնեց, որ ՍԴ են դիմելու հուլիսի 2-ին ժամը 15:00-ին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը:

Թեմայի այլ նորություններ