3 նախազգուշական կրակոցից հետո կրակեք ճակատին. Կադիրովն իրավապահներին ասել է՝ ինչպես վարվել Չեչնիայում անկարգությունների դեպքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    64%
    29 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    86%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    69%
    16 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23765
  • Դոլար = 387.646

3 նախազգուշական կրակոցից հետո կրակեք ճակատին. Կադիրովն իրավապահներին ասել է՝ ինչպես վարվել Չեչնիայում անկարգությունների դեպքում

3 նախազգուշական կրակոցից հետո կրակեք ճակատին. Կադիրովն իրավապահներին ասել է՝ ինչպես վարվել Չեչնիայում անկարգությունների դեպքում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ եթե ինչ-որ մեկը երկրում անկարգություններ սկսի, պետք է բերման ենթարկվի, իսկ եթե իրավապահների արձակած երեք նախազգուշական կրակոցին չարձագանքի, իրավապահները կարող են ճակատին կրակել։

Ինչպես նշում է kommersant.ru-ն, Կադիրովը նման կարգադրություն է տվել Չեչնիայի կառավարությունում կայացած նիստում՝ քննարկելով Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունները։

«Եթե մենք ունենք թեկուզ մեկ մարդ, որը գնում է չարտոնված անկարգությունների, բերման ենթարկեք և բանտարկեք: Կամ երեք նախազգուշական կրակոց արձակեք օդ ու դրանից հետո, եթե անձը չի ենթարկվում օրենքին, չորրորդ կրակոցն արձակեք ճակատին։ Այլևս (անկարգությունների-Խմբ.) դուրս չեն գա։ Սա իմ հրամանն է»,- ասել է Ռամզան Կադիրովը ՆԳՆ-ի և Ազգային գվարդիայի ներկայացուցիչներին:

Մախաչկալայի Ույթաշ օդանավակայանում հոկտեմբերի 29-ի երեկոյան զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։ Թել Ավիվից չվերթի ժամանման դեմ ցուցարարների մի խումբ նախ ներխուժել է տերմինալ, իսկ ավելի ուշ՝ օդանավակայանի թռիչքուղի։ Տարբեր գնահատականներով՝ նրանց թիվը կարող է հասնել 1,2 հազար մարդու։ Ավելի քան 20 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ոստիկաններ։ Բերման են ենթարկվել անկարգությունների ավելի քան 80 մասնակից։

Թեմայի այլ նորություններ