28-ամյա բնակչի սպանության դեպքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է սոցցանցերում ատելության խոսքի տարածման մշտադիտարկում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    46 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    5 կմ/ժ
  • Արարատ 11°C
    67%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    46 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    46 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

28-ամյա բնակչի սպանության դեպքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է սոցցանցերում ատելության խոսքի տարածման մշտադիտարկում

28-ամյա բնակչի սպանության դեպքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է սոցցանցերում ատելության խոսքի տարածման մշտադիտարկում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն նախօրեին մամուլում տարածված` Արմավիրի մարզի 28֊ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։

ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են՝ գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։

Հաշվի առնելով այն, որ ըստ մամուլի տեղեկությունների` սպանվածը տրանս կին է՝ Պաշտպանն ընդգծում է. իրավասու մարմինների կողմից  գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք սպանությունը տեղի է ունեցել տուժողի գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության շարժառիթո՞վ։

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ սոցիալական  ցանցերում տարածվում է ատելության խոսք, արդարացվում է սպանությունը՝ հաշվի առնելով տուժողի տրանս կին լինելու հանգամանքը։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ դատապարտելի է ցանկացած հիմքով ատելության խոսքի և բռնության կոչերի տարածումը, որը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից և կարող է հանգեցնել ատելության հիմքով հանցանքների կատարմանը։

Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած տեսակի բռնությունից կամ դրա սպառնալիքից։

Թեմայի այլ նորություններ