25-ամյա կնոջ սպանության մեղադրանքով՝ հետախուզում է հայտարարվել վերջինիս ամուսնու նկատմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    86%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

25-ամյա կնոջ սպանության մեղադրանքով՝ հետախուզում է հայտարարվել վերջինիս ամուսնու նկատմամբ

25-ամյա կնոջ սպանության մեղադրանքով՝ հետախուզում է հայտարարվել վերջինիս ամուսնու նկատմամբ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնից՝ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 25-ամյա կնոջ սպանության դեպքը, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս 32-ամյա ամուսինն է՝ ԻԻՀ քաղաքացի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Հովսեփյան փողոցում հայտնաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու  դի` պարանոցի և դեմքի հատվածներում մարմնական վնասվածքներով:

Նախաքննությամբ պարզվել է, որ անձնական և ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 32-ամյա տղամարդը՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող իր կնոջը խեղդելու եղանակով ապօրինաբար զրկել է կյանքից և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 32-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի (սպանություն)1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ