2021թ. առաջին եռամսյակից Երևանում աշխատանքները կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    73%
    3 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

2021թ. առաջին եռամսյակից Երևանում աշխատանքները կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը

2021թ. առաջին եռամսյակից Երևանում աշխատանքները կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է եղել նոր Պարեկային ծառայության ստեղծման օրակարգին: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնից:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել նոր կառույցում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների ձեռքբերման, ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության և մնացյալ աշխատանքների վերաբերյալ։ Նշվել է, որ արդեն 2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը, որի նպատակը համապատասխան պատրաստվածություն ունեցող՝ նոր գործառույթներով, սարքավորումներով, հմտություններով և մտածելակերպով ծառայողի կերպարի ձևավորումն է: Նախարարի խոսքով՝ բարեփոխումն ընթանում է բնականոն հունով, սահմանված ժամանակացույցին համապատասխան. նախատեսվում է, որ Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կմեկնարկի 2021թ. առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022թ. առաջին եռամսյակից:

Խորհրդակցությանը քննարկվել են ստեղծվելիք ծառայության կառուցվածքային և կադրային համալրմանը, ինչպես նաև կառույցի տեղակայմանը վերաբերող հարցեր:

Վարչապետն ընդգծել է Հայաստանում նոր Պարեկային ծառայության ձևավորման ու կայացման կարևորությունը և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը՝ նախանշված ժամանակացույցին համապատասխան:

Թեմայի այլ նորություններ