Այս ընտրություններում կտրուկ աճել է ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ դիմումների քանակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Այս ընտրություններում կտրուկ աճել է ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ դիմումների քանակը

Այս ընտրություններում կտրուկ աճել է ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ դիմումների քանակը

2020 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կտրուկ աճել է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար լիազոր մարմին ներկայացրած դիմումների քանակը։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը։

«Եթե 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում քննարկվել է ընդամենը 2 230 նմանատիպ դիմում, ապա այս ընտրությունների ընթացքում ստացվել է և նույն ռեսուսներով իրականացվել 3 608 դիմումի քննարկում։ Ուսումնասիրությունների արդյունքում 3 536 տեղեկանք, 72 քաղաքացիների դիմում մերժվել է։ Դրանցից 44-ը մերժվել է նաև օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսանալու, իսկ 28-ը վերջին 4 տարվա 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր և ավելի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով»,- ասաց Մկրտչյանը։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի խոսքով՝ 2 մերժման որոշում բողոքարկվել է դատական կարգով, դատարանի կողմից մեկ հայց բավարարվել է, մեկը՝ մերժվել։

Թեմայի այլ նորություններ