20 տարի տևած դադարից հետո Արևաշատ համայնքը կարճ ժամանակ անց մանկապարտեզ կունենա
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

20 տարի տևած դադարից հետո Արևաշատ համայնքը կարճ ժամանակ անց մանկապարտեզ կունենա

20 տարի տևած դադարից հետո Արևաշատ համայնքը կարճ ժամանակ անց մանկապարտեզ կունենա

2020 թվականին հաստատված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում շարունակվում են նախադպրոցական հաստատության կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
 
Ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլով նախատեսված հողային աշխատանքները, միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը, տանիքի կառուցումը, դռների ու պատուհանների տեղադրումը շուտով կավարտվի: Իսկ արդեն երկրորդ փուլում կանցկացվի ներքին և արտաքին կոյուղի, կիրականացվեն էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման և ընդհանուր հարդարման աշխատանքներ:
 
Ծրագրի շրջանակում կկառուցվի մեկհարկանի, ժամանակակից բոլոր հարմարություններով և գույքով ապահովված մանկապարտեզ` ավելի քան 80 երեխայի համար: Մանկապարտեզի շահագործմամբ կստեղծվի 12 հիմնական աշխատատեղ:

Թեմայի այլ նորություններ