17-ամյա անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ Գորիս քաղաքի 31-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    79%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    84%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

17-ամյա անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ Գորիս քաղաքի 31-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար

17-ամյա անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ Գորիս քաղաքի 31-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից՝ 2020թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 19:30-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերք, ներքին արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 31-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 18-ին` ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, 31-ամյա բնակիչը մարմնական վնասվածքը ստացել է Գորիս համայնքի Բարձրավան բնակավայրի ակումբի շենքի հարևանությամբ նույն բնակավայրի 17-ամյա անչափահասի  հետ ունեցած անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության, քաշքշուկի և փոխադարձ կռվի ընթացքում: Վերջինս, գրպանում պահած սուր ծակող-կտրող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է  31-ամյա տղամարդու որովայնին` պատճառելով ծանր  մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, տուժողը, կատարվել է առերեսումներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 17-ամյա անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ