16.528.000 դրամ Մարմաշեն համայնքի Ջաջուռ բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցման համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

16.528.000 դրամ Մարմաշեն համայնքի Ջաջուռ բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցման համար

16.528.000 դրամ Մարմաշեն համայնքի Ջաջուռ բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցման համար

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Շիրակի մարզպետարանի լրատվության բաժնից՝ ընթացքի մեջ է Մարմաշեն համայնքի "Ջաջուռ բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցում" սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող վերակառուցման շինարարական աշխատանքները, ծրագրի ընդանուր գումարը կազմում է 16.528.000 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 60%, համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը 40%: Նախատեսվում է վերակառուցել համայնքի Ջաջուռ բնակավայրի 30-40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքը։ Նախատեսվում է խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ, երգի և պարի համար նախատեսված դահլիճ։ Կբարելավվի նաև շրջակա տարածքը։ Ակնկալվում է նախադպրոցական կրթության որակի բարձրացում։ Կստեղծվի 12 հիմնական աշխատատեղ և 5-10 ժամանակավոր աշխատատեղ:

Թեմայի այլ նորություններ