Վճռաբեկ դատարանում կգործեն առանձին քաղաքացիական և վարչական պալատներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Վճռաբեկ դատարանում կգործեն առանձին քաղաքացիական և վարչական պալատներ

Վճռաբեկ դատարանում կգործեն առանձին քաղաքացիական և վարչական պալատներ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծի, որով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա առաջարկվում է ստեղծել երկու առանձին պալատներ՝ քաղաքացիական և վարչական: Նախագիծը կառավարության հունիսի 17-ին ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Նա  ասաց, որ կարգավորումները հանգում են Վճռաբեկ պալատում վարչական պալատի առանձնացմանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման նախաձեռնությունը բխում է դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. կառավարության ծրագրից: Փոխնախարարի խոսքով՝ այլ երկրների ուսումնասիրությունը նույնպես ցույց է տալիս, որ դատական համակարգերում գործում են Վարչական դատարանի ակտերը վերանայող մասնագիտացված ատյաններ:

«Նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա ստեղծել երկու ինքնուրույն առանձին մասնագիտացումներ ունեցող պալատներ՝ առանձին քաղաքացիական, առանձին վարչական: Նախագծով կարգավորում են նաև Վճռաբեկ Դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության հետ կապված հարցերը: Նախատեսվում է դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ՝ առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման»,-ասաց Գրիգորյանը:

Նախագծով նախատեսվում է, որ քաղաքացիական պալատը կգործի 7 դատավորի թվակազմով, իսկ վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով:

Թեմայի այլ նորություններ