Սահմանադրությունն ունի տեքստային թերություններ, բացեր. Կարեն Անդրեասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    50%
    17 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    72%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    77%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    74%
    9 կմ/ժ
  • Արարատ 26°C
    40%
    8 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    50%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    69%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    50%
    17 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    70%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.40415
  • Դոլար = 388

Սահմանադրությունն ունի տեքստային թերություններ, բացեր. Կարեն Անդրեասյան

Սահմանադրությունն ունի տեքստային թերություններ, բացեր. Կարեն Անդրեասյան

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստի ընթացքում շեշտեց, որ ինքը ցանկանում է Սահմանադրության մեջ իշխանության թևերի բալանսավորում:

«Անձամբ գտնում եմ, որ մենք պետք է դատական իշխանությունների համակարգի վերանայում իրականացնենք, բայց նաև չունեմ իմ անձնական վերջնական պատկերացումը, թե դա ինչպե՛ս պետք է տեղի ունենա, ո՛ր դատարանը որի՛ն պետք է միավորվի, բայց այն, որ այս հարցերը պետք է քննարկվեն, անձամբ ինձ համար շատ կարևոր են»,- ասաց նախարարը:

Անդրեասյանը հայտնեց նաև իր մասնագիտական անհանգստության մասին, որ այսօրվա Սահմանադրությունն ունի տեքստային թերություններ, բացեր:

«Դրանք նախկին քննարկումների և աշխատանքների ժամանակ, ցավոք, թողնվել են, թերևս այն պատճառով, որ շատ հարցեր ժամանակին երկրում լուծվել են ոչ թե Սահմանադրությամբ, այլ ներքին քաղաքական որոշումներով»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ