Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Lurer.com
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    52%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    65%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Lurer.com

Ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչ-երաժիշտները, հանդիսավարները, խոհարարները, մատուցողներն ու մյուս ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ:

Նրանք ժամկետներ են պահանջում, թե երբ են թույլատրելու աշխատել նաև իրենց: Մեծ թվով ոստիկաններ հավաքված են կառավարության շենքի մոտ, ոստիկանության կողմից մի քանի անգամ հայտարարվեց, որ հավաքն անօրինական է արտակարգ դրության օրերին և, եթե քաղաքացիները չհեռանան, նրանց բերման կենթարկեն:

Քաղաքացիներն իրենց հերթին պահանջեցին, որ իրենց խնդրին անդրադառնան ոլորտի ներկայացուցիչները: Քիչ առաջ ոստիկանությունը հայտարարեց, որ երեք մարդ կարող է մուտք գործել կառավարություն և հանդիպել վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ: Փոխադարձ համաձայնությամբ ընտրված երեք քաղաքացիները հանդիպման գնացին, մյուսները հեռացան կառավարության շենքի առջևից` կուտակումներ առաջացնելուց խուսափելու համար:

Հիշեցնենք որ մինչ այդ ՀՀ ոստիկանությունը կոչ էր արել չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ։ 

Թեմայի այլ նորություններ