Կներդրվի հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    78%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Կներդրվի հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգ

Կներդրվի հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսանկյունից հաջողված կոռուպցիայի կանխարգելումը իրենից ենթադրելու է նորարական այն բոլոր գործիքների և մեխանիզմների օգտագործումը, որոնք հնարավոր կդարձնեն չեզոքացնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը հենց ծագման վայրում:

Հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգերի ներդրման վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնած համատեղ աշխատանքային քննարկմանը այս մասին ասաց Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացմամբ՝ տվյալների ծավալը, որոնք հավաքագրվում են հանձնաժողովի կողմից, ենթադրում են արդյունավետ կառավարում, որը ֆիզիկական տարածքում մարդկանց միջոցով իրականացնելու տեսանկյունից պահանջում է բավականին մեծ ռեսուրսներ և նույնիսկ այդ ռեսուրսների առկայության պարագայում  չկա  վստահություն, թե որքանով դա օգտակար կլինի:

«Որպես խնդիր տվյալների արդյունավետ կառավարման, դրանց մշակման, դրանց մշակման արդյունքում առավել օգտակարություն ստանալու համար հենց դիմում ենք թվային և տեղեկատվական տեխնոլոգիաներին: Համակարգը, որը նախագծվել է առայժմ որպես տեխնիկական առաջադրանք, իրենից ներկայացնում և հիմնվում է հիմնականում ժամանակակից տեխնոլոգիաների կողմից տրված հնարավորությունների միջոցով, մասնավորապես՝ ալգոռիթմերի միջոցով, ավտոմատացված կերպով որոշումների կայացման և երբեմն նաև արհեստական բանականության օգտագործման միջոցով, որոնք իսկապես պետությանը հուշում են հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին: Այս տեսանկյունից հանձնաժողովը գրեթե մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել է արդեն գոյություն ունեցող նմանատիպ համակարգերը, դրանց ֆիզիկական, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից, թե ինչպես են գործող համակարգերը արդյունավետ ապահովում տվյալների հավաքագրումը, ինչպես է տեղի ունենում այդ տվյալների մթերումը, ինչ սկզբունքով է տեղի ունենում տվյալների մշակումը, ինչ սկզբունքով են ստացվում հաշվետվությունների և տեղեկությունների արդյունքները և ամենակարևորը՝ ինչպես է առհասարակ ապահովվում պետության կողմից մարդու վերաբերյալ հավաքագրված տվյալների անվտանգությունը և անհատական տվյալների պաշտպանությունը»,- եզրափակեց Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ