Կայացվել է մեղադրական առաջին դատավճիռը գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    73%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Կայացվել է մեղադրական առաջին դատավճիռը գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու համար

Կայացվել է մեղադրական առաջին դատավճիռը գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու համար

2022 թ. փետրվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացվել են Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մ.-ի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով վարչական տույժ կիրառելուց հետո՝ 30 օրվա ընթացքում 2020 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, ինչպես նաև նույն տարեթվի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերը հիշյալ հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ փաստաթղթերը:

Որպես քրեական գործ հարուցելու առիթ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ դրանք ուղարկվել են  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:  

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով 2022թ. մարտի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի (Հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Ա. Մ.-ն 2022 թ. մարտի 22-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

2022 թ. մարտի 24-ին քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանի 2022 թ. հունիսի 21-ի դատավճռով, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, Ա. Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով:

Ա. Մ.-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահ­մա­նվե­լ է փորձաշր­ջան՝ 2 տա­րի ժամ­կե­տով:

Վերոնշյալը ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և քննված առաջին քրեական գործն է այս արարքի քրեականացումից (09.06.2017 թ.) ի վեր, որով առաջին ատյանի դատարանի կողմից կայացվում է մեղադրական դատավճիռ: 

Թեմայի այլ նորություններ