Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կին Գլխավոր դատախազ կունենա. 70 կողմ ձայնով Աննա Վարդապետյանն ընտրվեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    13 կմ/ժ
  • Լոռի 16°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    52%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    46%
    7 կմ/ժ
  • Արցախ 22°C
    69%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կին Գլխավոր դատախազ կունենա. 70 կողմ ձայնով Աննա Վարդապետյանն ընտրվեց

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կին Գլխավոր դատախազ կունենա. 70 կողմ ձայնով Աննա Վարդապետյանն ընտրվեց

Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ: ԱԺ 107 պատգամավորներից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել են 70-ը: Քվեատուփում առկա էր 70 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել խորհրդարանի նիստին և քվեարկությանը:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 70, դեմ 0:

Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Նորընտիր գլխավոր դատախազը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նիստում տված երդմամբ: Այդ օրը ավարտվում է գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը:

Վարդապետյանն իր թեկնածության քննարկման ընթացքում ներկայացրել է ոլորտի և աշխատանքի վերաբերյալ պատկերացումները, պատասխանել պատգամավորների հարցերին: Հայտնել է, որ ուշադրության կենտրոնում է պահելու ուշացած արդարադատության խնդիրը:

2010 թվականից առ այսօր Վարդապետյանը դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում:

2018-19 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2019 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

2020 թվականից մինչ օրս ՀՀ վարչապետի իրավական հարցերով օգնականն է:

Թեմայի այլ նորություններ