Դատարանը մերժել է Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    100%
    11 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    41%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    91%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Դատարանը մերժել է Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։

Նշենք, որ Հովսեփյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Աղվան Հովսեփյանը գտնվում է կլինիկայում, նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ: Պաշտպաններն արձանագրել էին, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, ըստ այդմ՝ միջնորդել էին դատարանին Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով:

Հիշեցնենք, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման եւ այլ արարքների համար։

Թեմայի այլ նորություններ