Բանկային գաղտնիքին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը հանրային քննարկման վերստին կներկայացվի լրամշակվելուց հետո. ՊԵԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    0 կմ/ժ
  • Լոռի 10°C
    86%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    1 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Բանկային գաղտնիքին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը հանրային քննարկման վերստին կներկայացվի լրամշակվելուց հետո. ՊԵԿ

Բանկային գաղտնիքին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը հանրային քննարկման վերստին կներկայացվի լրամշակվելուց հետո. ՊԵԿ

  «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Հայտարարության մեջ նշվում է, որ փաթեթը հանրային քննարկման էր ներկայացվել կարծիքների և արձագանքների հավաքագրման նպատակով:

Ավելի վաղ ՊԵԿ-ից հայտնել էին, որ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հետագա ընթացքն ապահովվելու է ՀՀ Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումների արդյունքներով։ Կոմիտեն վերահաստատում է այդ մոտեցումը և քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման:

Թեմայի այլ նորություններ