Աշխատում եմ մի քանի կարևոր օրենսդրական նախաձեռնությունների վրա․ անվտանգություն, երթևեկություն, անգամ՝ աղմուկ․ Վիլեն Գաբրիելյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    53%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    45%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    43%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    48%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    43%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    49%
    11 կմ/ժ
  • Արցախ 24°C
    58%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Աշխատում եմ մի քանի կարևոր օրենսդրական նախաձեռնությունների վրա․ անվտանգություն, երթևեկություն, անգամ՝ աղմուկ․ Վիլեն Գաբրիելյան

Աշխատում եմ մի քանի կարևոր օրենսդրական նախաձեռնությունների վրա․ անվտանգություն, երթևեկություն, անգամ՝ աղմուկ․ Վիլեն Գաբրիելյան

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է աշնանային նստաշրջան․ այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ բովանդակային առումով նախագծի վրա այլևս աշխատելու կարիք չկա:

«Այժմ աշխատում եմ մի քանի կարևոր օրենսդրական նախաձեռնությունների վրա, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ անվտանգություն, երթևեկություն, անգամ՝ աղմուկ։

Մեկ այլ շատ կարևոր օրենսդրական նախաձեռնություն է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, ներկայումս ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի կողմից նախնական մշակված «Ծովային օրենսդրությունն է»(ստեղ գուցե ժպտաք, ասեք՝ մեզ ծով որտեղի՞ց, բայց դրանից առաջ խորհուրդ կտամ ուսումնասիրել միջազգային իրավունքը և փորձը):

Ըստ այդմ, եկել եմ ասեմ, որ եթե կլինեն նեղ ոլորտային մասնագետներ կամ փորձագետներ անկախ ոլորտից՝ տնտեսագետ, միջազգային իրավունքի մասնագետ կամ իրավաբաններ, ովքեր ցանկություն կունենան հասարակական հիմունքներով իրենց ներդրումն ունենալ ինչ-որ չափով, ես այդ աջակցությունից ոչ միայն չեմ հրաժարվի, այլ անչափ շնորհակալ կլինեմ, որպեսզի անվտանգային ոլորտի այս կարևոր նախագիծը մշակենք միասին»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գաբրիելյանը հայտնել էր, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծով․

  • Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան:
  • Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։
  • Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:
  • Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը:
  • Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը:
  • Հստակեցվում են զենքի տեսակները:
  • Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:
  • Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։
  • Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:
  • Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։
  • Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։

Թեմայի այլ նորություններ