Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    13 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    13 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    68%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է «Ապակենտրոնացումը Հայաստանում. նոր օրակարգ՝ Հայաստանում իրականացված տարածքային և վարչական բարեփոխումներից հետո» խորագրով միջազգային համաժողովին: 

Նախարարությունից հայտնում են, որ բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի Խորհրդի գրասենյակի գործընկերներին և միջազգային փորձագետներին՝ միջազգային լավագույն փորձն ու գիտելիքը փոխանցելու համար, ինչպես նաև ընդգծել է նմանատիպ համաժողովներ անցկացնելու կարևորությունը:

Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման տեսանկյունից կարևորվել են հակակոռուպցիոն, բաց կառավարման, ինչպես նաև թափանցիկության բաղադրիչները և դրանց տեղայնացումը՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունում:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Արդարադատության նախարարությունը շուտով կմեկնարկի 2023–2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված քննարկումների շարքը: Հակակոռուպցիոն ռազմավարության փաստաթղթում առանձնապես շեշտադրվելու են տեղական ինքնակառավարման համակարգում թափանցիկությանը, հաշվետվողականությանը և լավ կառավարմանն ուղղված միջոցառումները:

Հանդիպումը տեղի է ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից՝ «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի հզորացում» ծրագրի շրջանակներում։ 

Թեմայի այլ նորություններ