«Առավելապես ինձ տեսնում եմ ՍԴ դատավորի պաշտոնում». Արտակ Զեյնալյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    64%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    47%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

«Առավելապես ինձ տեսնում եմ ՍԴ դատավորի պաշտոնում». Արտակ Զեյնալյան

«Առավելապես ինձ տեսնում եմ ՍԴ դատավորի պաշտոնում». Արտակ Զեյնալյան

Հայաստանում, իմ սուբյեկտիվ ընկալմամբ արդար դատռաքննության իրավունքը և արտադատարանական կարգով իրավական պաշտպանության միջոցի իրավունքը բավարար չափով ապահովված և պաշտպանված չէ: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը:

Նա ասել է, որ իրեն հավասարապես տեսնում է ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում, այնպես էլ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում. «Չեմ դառնա խոչընդոտ այն դատավորների համար, որոնք ինձ հետ նույն ցուցակում եմ: Այսինքն՝ ես կոչ արեցի, որ ինձ չդիտարկեն և իմ օգտին չքվեարկեն»:

Դիտարկմանը, որ այսինքն դուք ձևակա՞ն եք առաջադրվել՝ մրցակցություն ապահովելու համար, Զեյնալյանն արձագանքել է. «Ես առաջադրվել եմ հավասարապես երկուսում էլ: Առավելապես ինձ տեսնում եմ ՍԴ դատավորի պաշտոնում: Այս հեռանկարը որոշակի չլինելու պարագայում մյուսների հեռանկարը չեմ խոչընդոտի»:

Նշենք, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները: 

Թեմայի այլ նորություններ