Ժնևում անցկացվեցին ՌԴ և ԱՄՆ միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախնական բանակցությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    97%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    19 կմ/ժ
  • Արցախ 14°C
    94%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.2371
  • Դոլար = 388.01

Ժնևում անցկացվեցին ՌԴ և ԱՄՆ միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախնական բանակցությունները

Ժնևում անցկացվեցին ՌԴ և ԱՄՆ միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախնական բանակցությունները

Երեկ՝ հունվարի 9-ին, Ժնևում տեղի ունեցան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախնական բանակցությունները։ Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը խոսել է առաջին հանդիպման արդյունքների մասին, որը տևել է ավելի քան երկու ժամ՝ գրում է РИА Новости-ն։

Ռյաբկովի խոսքով՝ հանդիպումը հրաշալի էր. չնայած զրույցը եղել է դժվար, բայց գործնական։

Այսօր Ժնևում սկսվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների հարցի շուրջ բանակցությունները։ Միջոցառումն անցկացվում է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչության տարածքում՝ փակ ձևաչափով։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում են փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ու պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։

Այսօրվա բանակցություններին կհաջորդեն հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը Բրյուսելում, իսկ հունվարի 13-ին՝ Վիեննայում ԵԱՀԿ երկրների մշտական ​​ներկայացուցիչների բանակցությունները։ Բոլոր հանդիպումների առանցքում Ռուսաստանի ներկայացրած անվտանգության երաշխիքների պահանջն է, որը ենթադրում է ՆԱՏՕ-ի ընդլայնման կասեցում և Արևելյան Եվրոպայում մի շարք զինատեսակների տեղակայման սահմանափակումներ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ.

Ժնևում ավարտվել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հանդիպումը: Այն տևել է մոտ ութ ժամ: Ռուսական պատվիրակության ղեկավար՝ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերվել անվտանգության երաշխիքների ռուսական առաջարկներին, իսկ հանդիպումն անցել է բարդ, սակայն պրոֆեսիոնալ մթնոլորտում: Նրա խոսքով՝ արդեն կան հիմքեր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ պայմանավորվածությունների համար: 
 
Նա նաև վստահեցրել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակվելու որևէ մտադրություն չի ունեցել և այժմ էլ չունի: Ռյաբկովն ասել է. «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանին սադրելը և վախեցնելու փորձերն անընդունելի են, դրանք որևէ արդյունք չեն ունենա»:  
 
Ամերիկյան պատվիրակության ղեկավար՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանն էլ ասել է, որ կողմերը վերսհաստատել են՝ միջուկային պատերազմի դեպքում հաղթողներ չեն լինելու: Նա նաև հույս է հայտնել, որ շուտով բանակցություններում առաջընթաց կարձանագրվի: «ԱՄՆ-ը ոչ ոքի թույլ չի տա փակել ՆԱՏՕ-ի դռները որևէ երկրի առջև»,- ավելացրել է Շերմանը:
 
ՌԴ պատվիրակությունն արդեն լքել է Ժնևում ԱՄՆ առաքելության նստավայրը:

Թեմայի այլ նորություններ