Զարիֆը մեկնաբանել է իրանցի տնտեսագետի հետ իր զրույցի ձայնագրության արտահոսքը ԶԼՄ-ներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Զարիֆը մեկնաբանել է իրանցի տնտեսագետի հետ իր զրույցի ձայնագրության արտահոսքը ԶԼՄ-ներ

Զարիֆը մեկնաբանել է իրանցի տնտեսագետի հետ իր զրույցի ձայնագրության արտահոսքը ԶԼՄ-ներ

Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը ափսոսանք է հայտնել ԶԼՄ-ներում իրանցի տնտեսագետ Սաիդ Լիլյազի հետ իր զրույցի ձայնագրության արտահոսքի վերաբերյալ՝ ասելով, որ դրա հրապարակումը վերածվել է ներքին բախման:

Կիրակի ԶԼՄ-ները հրապարակել էին մարտին Լիլյազի հետ Զարիֆի զրույցի ձայնագրությունից մի հատված: Այդ երկխոսության ընթացքում իրանցի նախարարն ասել է, որ գեներալ Քասեմ Սոլեյմանին, որը մեկ տարի առաջ զոհվեց Իրաքում ԱՄՆ ավիահարվածի արդյունքում, կարևոր դեր է խաղացել Թեհրանի արտաքին քաղաքականության և Մոսկվայի հետ բանակցություններում: Զարիֆն ասել է նաև, որ ԱՄՆ գործող պետքարտուղարն իրեն հայտնել է Սիրիայի տարածքում Իրանի հետ կապված թիրախների վրա Իսրայելի մոտ 200 հարձակման մասին:

Իրանի արտգործնախարարն ափսոսանք է հայտնել, որ դիվանագիտության և ռազմական ոլորտներին վերաբերող գաղտնի քննարկումը վերածվում է ներքին վեճի:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը երկրի արտգործնախարարին հրավիրել է խորհրդարան՝ քննարկելու իրանցի տնտեսագետ Սաիդ Լիլյազի հետ նրա զրույցն ու դրա ձայնագրության արտահոսքը, հաղորդում է Tasnim-ը:

Տնտեսագետ Լիլյազը քննադատել է խոսակցության արտահոսքը և հույս հայտնել, որ երկրի անվտանգության ծառայությունը կբացահայտի դրա հեղինակին:

Թեմայի այլ նորություններ