Ըստ պատգամավորի՝ Բաքվի ներկայացրած 5 առաջարկներն արտահայտում են Ադրբեջանի միակողմանի շահերն ու նպատակները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    57%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    11 կմ/ժ
  • Արարատ 16°C
    39%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    57%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 387.905

Ըստ պատգամավորի՝ Բաքվի ներկայացրած 5 առաջարկներն արտահայտում են Ադրբեջանի միակողմանի շահերն ու նպատակները

Ըստ պատգամավորի՝ Բաքվի ներկայացրած 5 առաջարկներն արտահայտում են Ադրբեջանի միակողմանի շահերն ու նպատակները

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը Բաքվի ներկայացրած՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթը համարում է Ադրբեջանի միակողմանի շահերն ու նպատակներն ամփոփող պահանջներ: Նա նման կարծիք հայտնեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներում:

Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկներին՝ նա ասաց. « Դրանք ոչ թե առաջարկներ են, այլ Ադրբեջանի միակողմանի շահերն ու նպատակներն ամփոփող պահանջներ»:

Նա հարց բարձրացրեց՝ ո՞րն է Հայաստանի պատասխանը, ի՞նչ կետեր է ՀՀ-ն այդ պատասխանի մեջ դրել սեղանին:

«Ադրբեջանն այս առաջարկով փորձում է մեկընդմիշտ փակել հակամարտության էջը և զրկել Հայաստանին թե ներկայում, թե ապագայում Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրացնելու, Արցախի շահերն ու իրավունքներն առաջ մղելու հնարավորությունից»,-ասաց պատգամավորը:

Ի պատասխան Ադրբեջանի այդ առաջարկների՝ Հայաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործընթաց սկսելու առաջարկը պատգամավորը համարեց անհասկանալի: Հակոբյանը հարցրեց՝ սա՞ է մեր առաջարկը: «Ինչո՞ւ չկա մեր շահերն արտահայտող սեփական օրակարգ, կամ, եթե կա այդ առաջարկը, որտե՞ղ է այն»,-հարցրեց Հակոբյանը:

Անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի առաջարկած նախագծին, որով առաջարկում  են, որ ԱԳ նախարարն ու վարչապետը զեկույցներ ներկայացնեն ԱԺ-ին, պատգամավորն ասաց, որ նախագիծն, իհարկե, չի լուծում և չի կարող լուծել բոլոր առկա խնդիրները, բայց առնվազն այս նախագիծն ընդունելու պարագայում հնարավորություն ենք ստանալու մեծացնել գործադիր իշխանության նկատմամբ օրենսդիր իշխանության վերահսկողության լծակները:

Մարտի 11-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի: Մարտի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանրայնացրել էր ուղարկված 5 կետերի բովանդակությունը՝ նշելով, թե Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի հետ բանակցությունների այն պայմանով, որ Հայաստանը կընդունի այդ «հինգ հիմնարար սկզբունքները»:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի, հինգ կետից բաղկացած փաստաթղթի նախագծում հետևյալ դրույթներն են.

- Միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և միմյանցից քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

- Փոխադարձ հաստատում միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններից և իրավական պարտավորություն ապագայում ևս նման ոտնձգություններից հրաժարվելու մասին,

- Կողմերը պարտավորվում են ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև այլ հանգամանքներից, որոնք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը,

- Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

- Տրանսպորտային ուղիները և հաղորդակցությունների բացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում այլ համապատասխան հաղորդակցությունների և համագործակցության հաստատում:

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը:

Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով 5 կետերին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, ընդգծել էր, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պիտի ընթանան առանց նախապայմանների:

Թեմայի այլ նորություններ