Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրինագծի սահմանադրականությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    90%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրինագծի սահմանադրականությունը

Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրինագծի սահմանադրականությունը

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը: Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանական ճեպազրույցում:

«Երեկ արդեն մենք պատգամավորների 1/5-ով, որի մեջ ներգրավված են «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները, դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով»,- ասաց Մինասյանը:

Նա մեղադրեց նաև նախագահին՝ այդ օրենքը ստորագրելու համար, որն ընդդիմադիրները որակում են հակասահմանադրական: Ըստ պատգամավորի՝ այդ խոշորացումն ունի քաղաքական նպատակ, իշխանությունը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը բոլոր տարածքներում:

Ազգային ժողովը սեպտեմբերի 24-ին ընդունել է համայնքների խոշորացման մասին նախագիծը: Դրանով նախատեսվում է Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում: Հոկտեմբերի 7-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին կառավարությունը գրավոր կարգով ընդունել է ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ որոշում:

Թեմայի այլ նորություններ