Վահագն Խաչատրյանը մարտին կընտրվի ՀՀ նախագահ. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Վահագն Խաչատրյանը մարտին կընտրվի ՀՀ նախագահ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու. առաջադրվել է ԱԺ 65 պատգամավորի կողմից և ընտրությունը կկայանա մարտին: 

«Այս պահին չեմ շնորհավորում, երևի պատեհ չի, հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, դուք կկատարեք նախարարի Ձեր դերակատարումը և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով աշխատել միասին կառավարությունում», - ասաց Փաշինյանը:

Նա նաև հայտնեց, որ ՔՊ մյուս պատգամավորները փաստաթուղթը չեն ստորագրել տեխնիկական պատճառներով` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քանի որ նրա պատգամավորական լիազորություններն այս պահին կասեցված են, մյուսները գործուղման մեջ են։ Վարչապետը վստահեցրեց, որ նախագահի թեկնածուի հարցում ՔՊ–ում կա ներդաշնակություն։

Վահագն Խաչատուրյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար, ասաց՝ հասկանում է, թե ինչ է նշանակում առաջադրել թեկնածու:

«Քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան հաստատ, բայց քաղաքական կուսակցության որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի անձնապես իմ համար, որովհետև դա պետք է լինի վեր կանգնել ամեն ինչից հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա իշխանությունը», - ասաց նա:

Մինչ ՀՀ նախագահի ընտրությունը Վահագն Խաչատուրյանը կշարունակի աշխատել ԲՏԱ նախարարի պաշտոնում։

Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց:

Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

Թեմայի այլ նորություններ