Վաղը Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին դիմումը կմտնի ուժի մեջ, հայտնի է ՀՀ նախագահի ՔՊ հավանական թեկնածուի անունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    85%
    9 կմ/ժ
  • Արարատ 19°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Վաղը Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին դիմումը կմտնի ուժի մեջ, հայտնի է ՀՀ նախագահի ՔՊ հավանական թեկնածուի անունը

Վաղը Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին դիմումը կմտնի ուժի մեջ, հայտնի է ՀՀ նախագահի ՔՊ հավանական թեկնածուի անունը

Վաղը՝ հունվարի 31-ին Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին դիմումը կմտնի ուժի մեջ։ Ժամանակավորապես նրա պարտականությունները կատարող Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելելու է նախագահի նստավայր։ Այժմ քննարկվում է հարցը, թե ով է լինելու նոր նախագահ, որ կփոխարինի հրաժարական տված Արմեն Սարգսյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեև նախագահի պաշտոնի համար բազմաթիվ այլ անուններ էին շրջանառվում, «Լուրեր»-ի տեղեկություններով այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում իշխանությունների ընտրությունը կանգ է առել ԲՏԱ նախարարի թեկնածության վրա և քննարկվել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը։ «Առաջին լրատվական»-ի և «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նման ընտրություն է կատարել, հավատարիմ մնալով օրենքի պահանջին, որոշելով նախագահի պաշտոնում անկուսակցական թեկնածու առաջադրել, որը միաժամանակ կհանդիսանա թիմի անդամ և կունենա գաղափարական ընդհանրություն իշխանության հետ:

Ներկայացնում ենք Խաչատուրյանի աշխատանքային կենսագրությունը.

1982-1992 թվականներին Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում իրականացրել է գիտա-մանկավարժական գործունեություն

1982-1990 թվականներին աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ

1990-1992 թվականներին եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ

1990-1995 թվականներին՝ Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր

1992 թվականի դեկտեմբերի 22 - 1996 թվականի փետրվարի 22 եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ

1995-1999 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1996-1998 թթ. Վահագն Խաչատուրյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը:

2000թ. – հանդիսացել է «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ:

2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է:

2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ:

2008-2013 թվականներին՝ Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:

2018-ից սերտորեն սկսել է համագործակցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ:

2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:

Թեմայի այլ նորություններ