Ծեծկռտուք ԱԺ-ում․ Հայհոյելու համար ծեծի են ենթարկվել դաշնակցական երիտասարդներ. FreeNews. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    90%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Ծեծկռտուք ԱԺ-ում․ Հայհոյելու համար ծեծի են ենթարկվել դաշնակցական երիտասարդներ. FreeNews. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աժ-ում քիչ առաջ հայհոյախառն վիճաբանություն է եղել։ Ըստ FreeNews-ի ունեցած տեղեկությունների ՔՊ-ական պատգամավորները հայհոյելու համար ծեծի են ենթարկել  ընդիմադիր պատգամավորների երեք օգնականների (դաշնակցական երիտասարդների):

Ըստ կայքի հրապարակման՝ միջադեպը հրահրել են դաշնակցականներ երիտասարդները, որոնք էլ  հայհոյանքներ հնչեցնելու համար միջադեպի արդյունքում ծեծի են ենթարկվել։ Մասնավորապես ծեծի ենթարկվածներից է ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, որն անցնում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի վրա հարձակման գործերով։

Ավելի ուշ հայտնի դարձան տեղի ունեցած դեպքի նոր մանրամասներ: Միջադեպը հրահրվել է դաշնակցական երիտասարդների կողմից, ովքեր միջանցքով անցնող ՔՊ-ական պատգամավորների հասցեին ռեպլիկներ են թողել, իսկ վերջիններիս արձագանքից հետո հայհոյանքներ են հնչեցրել։ Սակայն ամենն այսքանով չի ավարտվել, միջադեպի արդյունքում դաշնակցական երիտասարդները ծեծի են ենթարկվել։

Ծեծկռտուքի մասին լրագրողների հետ զրույցում առաջինը Իշխան Սաղաթելյանի օգնականն է զրուցել։ 

Ըստ նրա՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Թադևոս Ավետիսյանի, Արմենուհի Կյուրեղյանի օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին և Տարոն Ղազարյանին պատգամավորները հրավիրել են ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո տեղի է ունեցել միջադեպը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ինքը չի մասնակցել ծեծկռտուքին:

«Չգիտեմ՝ ով էր մեղավոր, չգիտեմ՝ ով է սկսել։ Երբ ես հասա դռների մոտ, ծեծկռտուքն արդեն սկսված էր»,- նշել է նա։

«Քաղաքացիակն պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նույնպես պնդել է, որ մանրամասներին չի տիրապետում:

Իշխանական պատգամավոր Նարեկ Ղարամանյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երբ եկել է, միջադեպն արդեն սկսված է եղել, սենյակում տեսել է Արծվիկ Մինասյանին, որը խոսելիս է եղել Հայկ Կոնջորյանի հետ:

«Ես խոսակցությանը չեմ մասնակցել։ Մյուս սենյակում եմ եղել։ Վեց տարբերակ եմ լսել դեպքի մասին, վեցն էլ՝ տարբեր։ Այնտեղ մենք էինք չորս-հինգ հոգով, ինչ պետք է հանդարտեցնեինք։ Դուք ինձանից շատ բան գիտեք»,- ասել է պատգամավորը։

Թեմայի այլ նորություններ