Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    91%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    73%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    91%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց

Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց

Մարտի 21-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը:

ԱԺ խորհուրդը քննարկել և հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:

Խորհրդի որոշմամբ կստեղծվի ԱԺ Հայաստան-Կատար բարեկամական խումբը, ՀԱՊԿ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանին կփոխարինի Մխիթար Զաքարյանը՝ նույն խմբակցությունից: ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում էլ «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանին կփոխարինի նույն խմբակցության անդամ Վահե Հակոբյանը:

ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև բարեկամական խմբերի կազմերում:

Թեմայի այլ նորություններ