Տարածաշրջանը կրկին ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որի պատասխանատուն Ադրբեջանն է․ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արցախ 8°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Տարածաշրջանը կրկին ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որի պատասխանատուն Ադրբեջանն է․ Փաշինյան

Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

ԵԱՏՄ-ն երկրի ղեկավարները կքննարկեն արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կկատարվի նաև տարբեր ոլորտների շուկաներում նոր կարգավորումների ներդրմանը, մաքսային կանոնակարգերին, ինչպես նաև ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեին առնչվող հարցերին:

Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի  մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօրվա նիստն ընթանում է մեր երկրի համար լարված իրավիճակում ։ Չեմ կարող չնկատել, ինչպես մեկ տարի առաջ էր, երբ մենք մասնակցում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստին, այնպես էլ այսօր, Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Մեր տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, դժբախտաբար, հանգեցրեց մարդկային զոհերի։ Դրա համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որի ռազմական սադրանքն ուղղված է խաթարելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը և 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշեց Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ