Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր հենակետ է հիմնադրվել, այն լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի համար. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր հենակետ է հիմնադրվել, այն լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի համար. Փաշինյան

Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր հենակետ է հիմնադրվել, այն լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի համար. Փաշինյան

Վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն խորհրդարանում հանդես է գալիս եզրափակիչ ելույթով: Նա նշեց, որ ինչպես պատերազմից առաջ, այդպես էլ պատերազմից հետո ՀՀ-ի արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել:

«Այդ համակարգը հիմնված է եղել հայ-ռուսական համատեղ զորախմբի վրա և ուղղված է եղել կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ունենալուն»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր այն մարդիկ, ովքեր փորձ են անում ցույց տալ, թե իրենց կողմից կայացաված մի շարք որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել օրինակ՝ Սյունիքի մարզի համար, նրանք իրավիճակը խորը չեն գնահատում:

«Իրականում տեղի է ունեցել հակառակը: ՀՀ-ի բոլոր սահմանների պաշտպանությունը այժմ իրականացվում է  հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով, բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում մարտական դիրքեր կամ պոստեր պետք է դրված լինեն: Հարց հնչեց Սյունիքի անվտանգության 102 ռազմաբազայի վերաբերյալ: Ես կարծում եմ՝ դա գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր հենակետ է հիմնադրվել և այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ մի երաշխիք է Սյունիքի մարզի և ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ՀՀ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ ԱԺ-ն ՝2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով.

«Հիմա այս դահլիճում մարդիկ կան ովքեր թմբկահարում են, թե ինչու է ՀՀ-ի սահմանն այստեղ, և ինչու է Շուռնուխին հաջորդում Ադրբեջանը: Բայց այդ մարդիկ հիմա քափ- քրտինքի մեջ ջանքեր են գործադրում, որ սահմանն այդտեղ ֆիքսած մարդկանց համամասնական ցուցակներում տեղ զբաղեցնեն»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Թեմայի այլ նորություններ