Ռազմական դրությունը վերացնելուն «դեմ» քվեարկած Գեւորգ Պետրոսյանն ասել է «դեմ» լինելու պատճառը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Ռազմական դրությունը վերացնելուն «դեմ» քվեարկած Գեւորգ Պետրոսյանն ասել է «դեմ» լինելու պատճառը

Ռազմական դրությունը վերացնելուն «դեմ» քվեարկած Գեւորգ Պետրոսյանն ասել է «դեմ» լինելու պատճառը

Այսօր ԱԺ-ում 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը: 1 «դեմ»-ը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից վերջերս դուրս եկած Գեւորգ Պետրոսյանն է: Լրագրողները, այսօր ԱԺ-ում նրան հիշեցնելով իր նախկին ելույթները, որոնցում քննադատում էր ռազմական դրության ռեժիմն այսքան երկար պահելը, հետաքրքրվեցին, թե ինչու է դեմ քվեարկել:  

«Շատ պարզ պատճառով եմ դեմ քվեարկել, որովհետև այն ժամանակ, երբ ՀՀ-ում ռազմական դրություն սահմանվեց, դրա հիմքերը չկային, հիմա, երբ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կախված, վերացնում են ռազմական դրությունը, դրա համար էլ դեմ եմ քվեարկել: Տարբերվելու կամ անհարկի հակադրվելու որևէ խնդիր չկա»,- պատասխանեց Պետրոսյանը՝ հավելելով. «Չգիտեմ, թե որ ելույթում եմ ասել, ինչ ելույթ է եղել, հետաքրքիր կլինի, որ ինձ հիշեցնեք, բայց այն պահից, երբ սկսել է ՀՀ-ի սահմաններին վտանգ սպառնալ, ես ասել եմ, որ մեր իշխանության ուշադրությունը պետք է սևեռվի այդ ուղղության վրա»:

Թեմայի այլ նորություններ