Քարոզարշավի 7-րդ օրվա ամփոփում. ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Քարոզարշավի 7-րդ օրվա ամփոփում. ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները

Քարոզարշավի 7-րդ օրվա ամփոփում. ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները

Ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ իրականացնելով քաղաքական ուժերը կշարունակեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։ Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ քարոզարշավն իրականացնել է Գեղարքունիքի մարզում։ Կուսակցության անդամները ժամը 10։00-ից եղել են Գավառում, այնուհետև շարժվել դեպի Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավն իրականացնել է Կոտայքի մարզում։ Հանդիպումները սկսեել 10։30-ին Եղվարդ քաղաքից։ Եղել են նաև Նոր Գեղիում, Նոր Հաճնում, Աբովյանում, Բյուրեղավանում, Չարենցավանում, ապա Հրազդանում, որտեղ հանրահավաք տեղի ունենացավ ժամը 18։00-ին։ Ժամը 19։30-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցավ իրազեկման երթ, մեկնարկը տրվեց Գարեգին Նժդեհի հրապարակից։

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 13-ին եղել է Սյունիքի մարզում։ Ընտրողների հետ հանդիպումներ են անցկացվել Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում։

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ եղել է Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ից սկսած հանդիպումներ են կայացել Նոյեմբերյանում, Բերդում, Իջևանում, ինչպես նաև Դիլիջանում։

«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը հանդես եկավ ասուլիսով։ Դաշինքի կենտրոնակայանում տեղի ունեցավ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի մամուլի ասուլիսը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 7-րդ օրը եղան Սյունիքի մարզում։ Ժամը 16։30-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները այցելեցին Կապան։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները եղան Լոռու մարզում։ Նրանք հանդիպեցին ընտրողների հետ, ներկայացրեցին կուսակցության ծրագիրն ու ապագայի տեսլականը: 11։30-ին այցելեցին Ջրաշեն գյուղ, իսկ 13։00-ին՝ Վանաձոր։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները հունիսի 13-ին, առավոտյան կլինեն Երևան քաղաքում՝ Ավան վարչական շրջանում։ 

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը ժամը 15։00-ին կլինի Ազատության հրապարակում, որտեղ ԶԼՄ ներկայացուցիչների հետ կամփոփի քարոզարշավի առաջին 6 օրը։ Այնուհետև նույն օրը, ժամը 16։00-ին կուսակցության անդամները կլինեն Մասիս քաղաքում, ապա Արտաշատում, Արարատում և Վեդիում։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի Արարատի մարզում։ Ներկայացուցիչները հավաք են նախաձեռնել Արտաշատ քաղաքի թատրոնամերձ հրապարակում։

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան  քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: 

Թեմայի այլ նորություններ