Քաղաքական ուժերը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    71%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    65%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    74%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    65%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21853
  • Դոլար = 387.905

Քաղաքական ուժերը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Քաղաքական ուժերը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերն արդեն շնորհավորում են հաղթած ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Հանրապետություն» կուսակցությունը նախ իր խորին շնորհակալությունն է հայտնում  նրանց, ովքեր վստահել և քվե են տվել հենց իրենց:

«Մենք գնահատում ենք ձեր վստահությունը և պարտավորվածություն զգում ձեր առաջ։ «Հանրապետությունը» շնորհավորում է հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան` Հայաստանի Հանրապետության համար այս վճռորոշ և դժվարին ժամանակներում։ Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերն աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության ու հարգում ենք նրանց քվեարկողների ցանկությունը: Մենք մեր երկրի քաղաքացիների մեջ տարբերություն չենք դնում։ Հանրապետություն կուսակցությունը խոստանում է իր ընտրողին, որ այսուհետ նույնպես, նույն եռանդով  շարունակելու է տարածել իր մոտեցումները` փորձելով բալանսավորել ՀՀ արտաքին քաղաքականությունը, առաջարկելով տնտեսության ուժեղացման լուծումներ և ներդրումային ծրագրեր։ Մենք խաղաղություն և բարեկեցություն ենք մաղթում մեր ժողովրդին ու բեղմնավոր աշխատանք ցանկանում ութերորդ գումարման Ազգային ժողովին»,-ասված է Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունում:

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքից Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանում անցկացվեց ժողովրդավարական ընտրություն, որտեղ ապահովվեց քվեարկության ազատությունը: Ուստի հետընտրական զարգացումներով արդյունքի վերանայման որևէ փորձ, ըստ Արման Բաբաջանյանի, կլինի ոտնձգություն Հայաստանի կայունության, պետական վերականգնման հրամայականի, հասարակական համերաշխության դեմ, այլ կերպ ասած՝ կլինի ներքին գրոհ Հայաստանի դեմ: «Անվիճելի հաղթանակի և համազգային արհարվիրքից հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնելու համար շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր գործընկերներիս»,-նշել է Արման Բաբաջանյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին համատեղ անցած ճանապարհի համար:

Ընտրություններին մասնակցած մեկ այլ ուժի՝ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն էլ տարածած հայտարարության մեջ նշում է, որ յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի հետ:

«Արձանագրված արդյունքն անձամբ ինձ համար առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «Խաղի կանոնների» բնույթը: «Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը 4 ամսվա կյանք ունի, իսկ արձանագրված շուրջ 4000 ձայնը գալիս է վկայելու, որ դեռևս շատ անելիքներ ունենք՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելու և քաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունենալու համար: Անհատապես հայտնում եմ երախտագիտությունս «Արդար Հայաստան» կուսակցությանն ընտրած մեր բոլոր քաղաքացիներին: Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզնից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ՝ վճռականորեն առաջ շարժվելու մտադրությամբ»,-նշել է նա:

Թեմայի այլ նորություններ