Քաղաքացին ընտրելու է 1 քվեաթերթիկ և առանց նշումի դնելու է ծրարի մեջ. Հովակիմյանը՝ փոփոխության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    43%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Քաղաքացին ընտրելու է 1 քվեաթերթիկ և առանց նշումի դնելու է ծրարի մեջ. Հովակիմյանը՝ փոփոխության մասին

Քաղաքացին ընտրելու է 1 քվեաթերթիկ և առանց նշումի դնելու է ծրարի մեջ. Հովակիմյանը՝ փոփոխության մասին

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրեց, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո ընտրատեղամասում ինչ փոփոխություն է լինելու ընտրողների համար: Նախագծի համահեղինակ Հովակիմյանն այս մասին ասաց ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով Սոֆիա Հովսեփյանի հարցին:

Հովակիմյանի խոսքով՝ չնայած նախագիծը նախագիծը 38 հոդված ունի, սակայն դրանցից մոտ 30-ը վերաբերում է տարածքային ցուցակները հանելուն:

«Գործող օրենքով խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ընտրողը գնում է ընտրատեղամաս, իրեն տալիս են մասնակից քաղաքական ուժերի թվով քվեաթերթիկներ, որտեղից ինքը որ քաղաքական ուժին որ ընտրում է, վերցնում է այդ քվեաթերթիկը, հակառակ կողմում թեկնածուների դիմաց նշում  է կատարում և գցում արկղը: Այս փոփոխությունից հետո ընտրողն ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ վերցնելու է, օրինակ, 10 կամ 15 քվեաթերթիկ, ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում  կատարելու, առանց գրչի հարվածի, դնելու է ծրարի մեջ և գցելու է քվեատուփը»,-ասաց Հովակիմյանն ու նշեց, որ ընտրակարգը շատ պարզեցվում է»,- ասաց Հովակիմյանը:

Թեմայի այլ նորություններ