Պետք է խուսափել հումանիտար իրավիճակը վատթարացնող գործողություններից. Զախարովան՝ Արցախի գազամատակարարման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    28%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    74%
    9 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    86%
    7 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    68%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    28%
    2 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    4 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21853
  • Դոլար = 387.905

Պետք է խուսափել հումանիտար իրավիճակը վատթարացնող գործողություններից. Զախարովան՝ Արցախի գազամատակարարման մասին

Պետք է խուսափել հումանիտար իրավիճակը վատթարացնող գործողություններից. Զախարովան՝ Արցախի գազամատակարարման մասին

Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում՝ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում առկա իրավիճակով: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մարտի սկզբից արձանագրում ենք հրադադարի պահպանման պարբերական խախտումներ: Ռուսական խաղաղապահ զորակազմն իր պատասխանատվության գոտում համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ կայունության պահպանման և իրադրության կառավարման համար: Այդ ջանքերի շնորհիվ մարտի 13-ից զինված միջադեպեր չեն արձանագրվում»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, Զախարովան նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս սահմանազատման և սահմանագծման գործընթացի արագ մեկնարկի օգտին՝ երկկողմ հանձնաժողովի ստեղծմամբ:

«Մենք տեղյակ ենք հումանիտար բարդ իրադրության մասին՝ կապված գազատարի վթարի հետ: Կապի մեջ ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ այդ խնդրի կարգավորման նպատակով: Մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ պետք է խուսափել քայլերից, որոնք խնդիրներ կարող են ստեղծել բնակիչների, քաղաքացիական անձանց համար և կվատթարացնեն առանց այն էլ բարդ հումանիտար իրավիճակը»,- ընդգծել է պաշտոնյան:

Անդրադառնալով Երևանից և Բաքվից հնչող հայտարարություններին՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը ողջունել է կողմերի՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատրաստակամությունը և վերահաստատել Ռուսաստանի համակողմանի աջակցությունը նման բանակցային գործընթացին:

«Ինչ վերաբերում է բանակցությունների, խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետներին՝ դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է Զախարովան:

Թեմայի այլ նորություններ