Պատգամավորական մանդատը ստանալուց 8-րդ օրը Լուսինե Եգանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Պատգամավորական մանդատը ստանալուց 8-րդ օրը Լուսինե Եգանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Պատգամավորական մանդատը ստանալուց 8-րդ օրը Լուսինե Եգանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Եգանյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարություն է արել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ Եգանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

ԿԸՀ-ն Եգանյանին պատգամավորի մանդատը տրամադրել էր հունիսի 18-ին: Նա ԱԺ-ում փոխարինելու էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարած Համազասպ Դանիելյանին:  Լուսինե Եգանյանն անգամ չէր հասցրել ԱԺ լիագումար նիստում երդմամբ ստանձնել պատգամավորի մանդատը:

Թեմայի այլ նորություններ