Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Երևանի ավագանու անդամներին քաղաքական սկզբունքայնության համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    85%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    91%
    3 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Երևանի ավագանու անդամներին քաղաքական սկզբունքայնության համար

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Երևանի ավագանու անդամներին քաղաքական սկզբունքայնության համար

Հայաստանի կառավարությունը շարունակելու է աջակցել Երևանի քաղաքապետին ու ավագանուն՝ իրականացնելու այն ծրագրերը, որոնք միասին նախանշել են դեռ 2017-2018 թվականներին: Այս մասին Երևանի ավագանու հանդիսավոր նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  շնորհավորելով Հրաչյա Սարգսյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ ու հաջողություններ մաղթելով ավագանու հետագա աշխատանքներին:

«Ուզում եմ շնորհավորել նաև Երևանի ավագանուն, քանի որ իմ համոզմունքն այն է, որ մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է: Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով՝ Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այն ծրագիրը, որը 2018 թվականից իրագործվում է Երևանում, «Իմ քայլը» դաշինքի, ինչպես նաև ավելի վաղ գործած «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրն է: «Դեռ 2018 թվականին, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին տեղի ունենում հեղափոխությունից անմիջապես հետո, մեր կարևորագույն տեսլականն ու արձանագրումը եղել է այն, որ ընտրություններից հետո պետք է իրականացվի այն նախընտրական ծրագիրն ու ծրագրի հիմնադրույթները, որոնք դեռ 2017 թվականին «Ելք» դաշինքը դրել է Երևանի ընտրողների առաջ և ավելի քան 20 տոկոս ձայն է ստացել»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ այս ընթացքում ՀՀ կառավարությունն էական ու արդյունավետ աջակցություն է ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին՝ ֆինանսական տարբեր գործիքներով շուրջ 50 մլրդ դրամի հատկացումներ անելով:

Ելույթի ավարտին Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին քաղաքական սկզբունքայնության համար՝ նշելով, որ դա շատ էական է տեղական ինքնակառավարման մարմինների ու պետական ինստիտուտների կայացման ճանապարհին:

Թեմայի այլ նորություններ