Փաշինյանը բացառեց ՀԱՊԿ ուժերի ներգրավումը ներքաղաքական գործընթացները ճնշելու հարցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    82%
    1 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    52%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    74%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Փաշինյանը բացառեց ՀԱՊԿ ուժերի ներգրավումը ներքաղաքական գործընթացները ճնշելու հարցում

Փաշինյանը բացառեց ՀԱՊԿ ուժերի ներգրավումը ներքաղաքական գործընթացները ճնշելու հարցում

Հայաստանին ձեռնտու է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լինի, լինի արդյունավետ և գործող համակարգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե ղազախական նախադեպից ելնելով՝ ապագայում ՀՀ որևէ իշխանություն արդյոք կարող է նույնպիսի հիմնավորումներով ճնշել երկրում ներքաղաքական ընդվզումները՝ ներգրավելով ՀԱՊԿ ուժերին՝ վարչապետն ասաց. «Մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ում ունեցել ենք իշխանության կամ կառավարության համար անցանկալի զարգացումներ: Մենք գործնականում ի ցույց ենք դրել այդ իրավիճակները հաղթահարելու մեր պատկերացրած գործիքակազմը: Նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո, երբ գրոհի են ենթարկվել կառավարությունը, Ազգային ժողովը, կառավարական առանձնատունը, մահափորձ է տեղի ունեցել ԱԺ նախագահի նկատմամբ, Հայաստանում իշխանության կողմից ոչ մի կրակոց չի հնչել, ՀՀ կառավարությունն ուժային ոչ մի գործողություն չի իրականացվել: Ճանապարհներ են փակված եղել, և ճանապարհները բացելու ոչ մի գործողություն տեղի չի ունեցել: Մենք ցույց ենք տվել արդեն ներքաղաքական, ներքին խնդիրները լուծելու մեր գործիքակազմը: Մենք գնացել ենք արտահերթ ընտրությունների: Մեր իրավապահ մարմիններն իրենց բարձրության վրա են եղել»:

Պատասխանելով հարցին, թե 2018 թվականին ինչու ՀԱՊԿ-ը հեղափոխությունը չճնշեց, Փաշինյանը փաստեց, որ 2018 թվականին Հայաստանում բռնության ոչ մի դեպք տեղի չի ունեցել: «Երբ որոշում ենք կայացրել խաղաղապահ առաքելություն ուղարկել, այնտեղ արդեն փողոցային մարտեր էին ընթանում, կային զոհեր»:

Վարչապետը հիշեցրեց, որ իր կառավարության առաջին օրվանից հայկական կողմի գործունեությունը ՀԱՊԿ-ում ուղղված է եղել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը:

«Տարօրինակ կլիներ, եթե առաջին անգամ նման իրավիճակ լիներ, և Հայաստանն ասեր, որ դեմ է: Հայաստանին ձեռնտու է, որ ՀԱՊԿ լինի, լինի արդյունավետ և գործող համակարգ: Սրանով բոլոր հարցերի պատասխանները տրված են»,- նշեց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը  հստակ արձանագրել է, որ ՀԱՊԿ ուժերը չեն կարող ներգրավված լինեն ինչ-որ ներքաղաքական գործընթացներում, այլ կարող են զբաղվել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությամբ: «Հայաստանի զինուժը Ղազախստանում զբաղվել է հացի գործարանի պաշտպանությամբ, և չեմ կարծում, որ դրա մեջ որևէ դատապարտելի բան կա: Հացի գործարանի պահպանությունը որևէ ձևով չի ազդում ներքաղաքական գործընթացի վրա»,- ասաց վարչապետը:

 

 

Թեմայի այլ նորություններ