Պարզվեց՝ տարիների փորձառություն ունեցող շատ դեսպաններ ոչ թե զբաղվում են պետական շահերը սպասարկելով, այլ ուրիշ խնդիրներ են լուծում. Խաչատուրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Պարզվեց՝ տարիների փորձառություն ունեցող շատ դեսպաններ ոչ թե զբաղվում են պետական շահերը սպասարկելով, այլ ուրիշ խնդիրներ են լուծում. Խաչատուրյան

Պարզվեց՝ տարիների փորձառություն ունեցող շատ դեսպաններ ոչ թե զբաղվում են պետական շահերը սպասարկելով, այլ ուրիշ խնդիրներ են լուծում. Խաչատուրյան

ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ դեսպաններ նշանակելու քաղաքականության վերաբերյալ հարցին ու շեշտեց, որ երկար տարիների փորձառությունը դեռ չի նշանակում, որ անձը տվյալ պետության շահերն է սպասարկում:

«Տարիների փորձառություն ունեցող շատ դեսպաններ, պարզվեց, ոչ թե զբաղվում են պետական շահերը սպասարկելով, այլ ուրիշ խնդիրներ են լուծում: Ինձ համար որպես չափանիշ կարող են լինել այն մարդիկ, ովքեր, ծառայելով որևէ երկրում, հետո այդտեղ մնում են որպես քաղաքացի և չեն վերադառնում: Այն ինստիտուտը, որը կոչվում է դիվանագիտական ծառայություն, այնտեղ կան և՛ քաղաքական նշանակումներ, և՛ դիվանագիտական նշանակումներ»,- ասաց Խաչատուրյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի օրինակին՝ Խաչատուրյանը նշեց՝ շատ ճիշտ նշանակում էր:

«Նա քաղաքական թիմի անդամ է, որը պատասխանատվություն է զգում երկրի քաղաքական գծի համար: Նա ԱՄՆ-ում ներկայացնում է ՀՀ շահերը ճիշտ այնպես, ինչպես այստեղ կա, խնդիրը, որ դրված է: Նա չի գնա, ասի՝ ես Լիլիթ Մակունցն եմ, այս հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն այսպես ասաց, բայց ես այսպես եմ մտածում»,- ասաց Խաչատուրյանը: 

Թեմայի այլ նորություններ